Բաժիններ՝

Ջեն Փսակիին կփոխարինի Ջոն Կիրբին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ (խոսնակ), դերծովակալ Ջոն Կիրբին ԱՄՆ Պետդեպարտամենտում փոխարինելու է Ջեն Փսակիին, ով դարձել է Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն:

Այս մասին հայտնել են գործակալության իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքերով՝ Կիրբին լքելու է զինված ուժերի շարքերը և զբաղեցնելու է Պետդեպարտամենտի ներկայացուցչի պաշտոնը: Գործակալությունն ընդգծել է, որ նման որոշում կայացրել է պետքարտուղար Ջոն Քերին, ով Կիրբիին ընտրել է նրա մեծ փորձի և միջազգային խնդիրների խոր իմացության համար:

Ակնկալվում է, որ Մարի Հարֆը, ով Փսակիի հեռանալուց հետո դարձել է Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար, կդառնա Կիրբիի տեղակալը: Փետրվարի 19-ին հայտնի էր դարձել, որ Փսակին լքում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը՝ կապված ֆիզարձակուրդ գնալու հետ:

Ակնկալվում է, որ նրա երեխան լույս աշխարհ կգա հուլիսին: Մինչ այդ 36-ամյա Փսակին զբաղեցնելու է Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Ջենիֆեր Փալմերին, ով իր հրաժարականի մասին հայտարարել էր փետրվարի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս