Նվազեցրեք բորբոքումները նշի միջոցով

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հաճախ ենք լսում, որ նուշն ու այլ ընկույզներն անհրաժեշտ են 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդներին: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր նշի կամ այլ ընկուզեղենի օգտագործման դեպքում կկարգավորեք 2-րդ տեսակի շաքարախտի հասցրած առողջական որոշ խնդիրները:

Ըստ justnaturallyhealthy.com-ի՝ կլինիկական հետազոտությունները պարզել են, որ 12 շաբաթ անընդմեջ 42 գրամ նուշ ուտելը նվազեցնում է C ռեակտիվ պրոտեինների մակարդակը 30%-ով, ինչն անմիջականորեն կապված է սրտային հիվանդության հետ:

Մասնակիցների քաշն ուսումնասիրության ընթացքում նույնպես չէր ավելացել: Արիզոնայի պետական համալսարանի բժիշկ Քարեն Սվեցեի խոսքերով՝ այս հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտով տառապող մարդկանց սննդակարգում նուշ ավելացնելը դրական ազդեցություն է ունենում բորբոքումները նվազեցնելու գործում: Իսկ բորբոքումները սրտային հիվանդությունների հիմնական պատճառներն են:

Նուշը հարուստ է մոնոհագեցած ճարպերով և համարվում է մագնեզիումի հիմնական աղբյուր: Ընդհանուր առմամբ նուշը նաև պայքարում է ախորժակի մեծացման դեմ, լրացնում է օրգանիզմին անհրաժեշտ մանրաթելերը, մագնեզիումը և կալիումը, այս ամբողջ համադրության հետ մեկտեղ՝ այն հրաշալի է շաքարախտով տառապող մարդկանց համար:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը   

Տեսանյութեր

Լրահոս