Վթարի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1979 թ. ծնված Ֆելիքս Այվազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն