«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը մինչև ապրիլի 24-ն ընդունելու նպատակով «Ժառանգություն» խմբակցությունն այսօր կդիմի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Անդրադառնալով գազային հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը, նա նշեց, որ տրամաբանական է, որ այն ունենա շարունակություն: Հակոբյանի խոսքով՝ հանձնաժողովը նշում է, որ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասի օտարումը օրենքի սահմաններում է եղել, բայց իր կարծիքով, այս փաստաթուղթը կարելի է ուղարկել համապատասխան մարմիններ և գործ հարուցել. «Չի կարելի այն ի գիտություն ընդունել: Հանձնաժողովը լավ է աշխատել և դա անարդյունք թողնել ճիշտ չի: Լավ կլինի, որ ԱԺ-ն ինքը հետևողական լինի, որ շարունակություն լինի, եթե ոչ՝ առանձին խմբակցություններ կզբաղվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930