Բանան՝ հրաշալի դեղամիջոց և համեղ միրգ

Բանանը բազմամյա բույս է, որը, ինչպես հայտնի է, աճում է արևադարձային երկրներում: Հետաքրքիր է, որ բանանը թուփ է, որն աճելով՝ նմանվում է ծառի: Մասնագետների կարծիքով՝ գոյություն ունի բանանի գրեթե 50 տեսակ:

Բանանի սննդարար բաղադրիչները

Բանանը գուցե ամենահրաշալի միրգն է: Միջինում մեկ բանանը պարունակում է մոտավորապես 100 կալորիա: Այն հարուստ է սննդարար նյութերով, վիտամիններով և հանքանյութերով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենակարևորները՝

  • Պղինձ
  • Յուղեր
  • Մանրաթելեր
  • Վիտամիններ C, B12, B6, D, E
  • Երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, մանգան
  • Կարբոհիդրատներ
  • Ֆոլաթթուներ, ֆոսֆոր
  • Շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա)

Բանանը շատ է օգտագործվում դիետաներում: Այն հրաշալի է, երբ խոսք է գնում հյութերի, քաղցրավենիքների, մրգային աղցանների և այլնի մասին:

Կարդացեք նաև

Մասնագետներն ու բանանի սիրահարներն ասում են, որ այն շատ պրակտիկ է մի քանի պատճառներով: Նախ՝ մեկ բանանը հաղորդում է մեկ ժամվա համար անհրաժեշտ էներգիա, հատկապես՝ մարզիկների համար, և այն պարտադիր պետք է լինի իրենց օրակարգում, որովհետև գոյություն չունի առավել հզոր մի միրգ, որը կարող է համեմատվել բանանի հետ: Բացի այս, բանանը խորհուրդ է տրվում ուտել նախաճաշին կամ ճաշին, քանի որ սա ամենաարագ ճանապարհն է՝ անհրաժեշտ սննդարար նյութերը ձեռք բերելու համար:

Բանանի աառողջարար հատկանիշները

Բանանը հակաօքսիդանտների աղբյուր է և գործում է հարուցիչ բակտերիաների և վիրուսների դեմ: Գիտնականներն ասում են, որ բանանը հրաշալի միջոց է առողջական խնդիրների համար: Բանանը պետք է ուտել թարմ վիճակում: Եթե պահեք այն սառնարանում, հնարավոր է՝ կորցնի իր օգտակար հատկանիշները: Պետք է նշել, որ շատերն ալերգիկ են այս մրգի հանդեպ: Այնպես որ, խորհուրդ է տրվում սկսել քիչ քանակից:

Բանանը կարող եք օգտագործել հետևյալ հիվանդությունների և առողջական խնդիրների դեպքում

  • Սակավարյունություն
  • Ավիտամինոզ
  • Դաշտանի օրերին
  • Ակնեի դեպքում
  • Արյան անոթների խնդիրներ
  • Ընկճախտ
  • Ստամոքսի խնդիրներ
  • Փորկապություն
  • Ջերմություն
  • Նյարդային վիճակ
  • Լուծ
  • Արյան մեջ շաքարը կարգավորելու
  • Ինֆարկտ
  • Հիշողությունը լավացնելու
  • Կենտրոնանալու կարողությունը լավացնելու

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս