Պայթյուն Երևանում
Ապրիլի 8-ին, ժամը 16.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Անի-պայծառ» ՍՊԸ E87-ին պատկանող փրփրապլաստի արտադրամասի վառարանում տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է արտաքին պատը՝ 2 քմ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը արտադրամասի աշխատակից Դ. Ա.-ը (ծնվ.1996թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկությսւն
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն