Յոհաննես Հահնն այսօր ժամանում է Ադրբեջան
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն ապրիլի 7-9-ին այցելելու է Ադրբեջան: Այցի շրջանակներում պլանավորված են հանդիպումներ կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Քննարկման թեմաներից մեկը դառնալու է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի թարմացման հարցը: Սա կլինի Հահնի առաջին այցն Ադրբեջան նախորդ տարվա աշնանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո: