Բանանից պատրաստված օգտակար դիմակ դեմքի համար

Steptohealth.ru կայքը գրում է, որ բանանը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, որոնք օգնում են մաշկն առողջ և գեղեցիկ պահել: Այն հրաշալի միջոց է դեմքի համար դիմակներ պատրաստելու համար, որոնք օգնում են կանխարգելել կնճիռների վաղաժամ առաջացումը: Այն կարելի է օգտագործել նաև դեմքի մաշկը վերականգնելու համար տարբեր հիվանդություններից հետո:

Բանանը որպես կոսմետիկ միջոց օգտագործելու ամենատարածված միջոցը բանանի պյուրեն է: Այն պետք է քսել դեմքին և թողնել 20 րոպե: Ապա անհրաժեշտ է լվացվել տաք ջրով և դեմքը թաց սրբիչով թրջել: Բանանը մեծ քանակով կալցիում է պարունակում, ինչը հնարավորություն է տալիս այս մրգին կանխարգելել նոր կնճիռների առաջացումը, ինչպես նաև հարթել նախկինում առաջացածները: Դրա համար բանանի պյուրեին մեկ ճաշի գդալ մեղր ավելացրեք, խառնեք այնքան ժամանակ, քանի դեռ այն շագանակագույն չի դարձել: Մինչև այն օգտագործելը լավ լվացվեք: 30 րոպե անց լվացեք դեմքը տաք ջրով:

Թարգմանությունը 168.am-ի

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս