Ճակնդեղի առավելությունները, ինչո՞ւ պետք է ճակնդեղ ուտենք
Ճակնդեղն ունի հատկանիշներ, որոնք իրեն դարձնում են ամենասննդարար մթերքներից մեկը:
Ըստ healthyfoodhouse.com-ի՝ բացի իր հակաքաղցկեղային հատկանիշից, այն նաև ֆոլաթթուների աղբյուր է: Ճակնդեղը պարունակում է օրգանական պիգմենտներ, կարոտենոիդներ և նաև հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից:
Ճակնդեղը հարուստ է միկրոէլեմենտներով, ինչպիսիք են՝ յոդը, երկաթը և սելենիումը, ինչպես նաև հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին, ներառյալ՝ կալիումը, նատրիումը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումը և երկաթը:
Ճակնդեղը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և լավագույն բնական դեղամիջոցն է սակավարյունությունը բուժելու համար:
Բացի այս, ճակնդեղը հարուստ է նաև բետամինով, որը շատ կարևոր է արյան անոթների, լյարդի ֆունկցիայի համար, ինչպես նաև կարգավորում է արյան ճնշումը և նվազեցնում է խոլեստերինը 40%-ով:
Ճակնդեղի անտոցիանին հակաօքսիդանտը կանխարգելում է քաղցկեղի բջիջների աճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը