Եվրոպայի Խորհուրդը ստեղծում է Լրագրողների պաշտպանության ինտերնետային հարթակ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի Խորհուրդը Լրագրողների պաշտպանության ու անվտանգության ապահովման ինտերնետային հարթակի ստեղծման մասին հուշագիր է ստորագրել հինգ գործընկեր կազմակերպությունների հետ:

Article 19 կազմակերպությունը, Լրագրողների եվրոպական միությունը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան ու «Լրագրողներ առանց սահամնների» կազմակերպությունն այդ հարթակի միջոցով Եվրոպայի Խորհրդին իրազեկելու են մեդիա դաշտում իրենց մտահոգությունների ու սպառնալիքների մասին:

Հարթակը նախատեսում է դյուրացնել լրագրողների դեմ դատական գործընթացների, նրանց հասցեագրված սպառնալիքների ու նրանց նկատմամբ հարձակման փաստերի մասին տեղեկությունների հավաքումն ու տարածումը:

Հարթակը Եվրոպայի Խորհրդին հնարավորություն կտա ավելի արդյունավետ արձագանքել մամուլի ազատության ու լրագրողների նկատմամբ խախտումներին, ինչպես նաև երկխոսություն վարել անդամ երկրների հետ, որոնցում ճնշում է գործադրվում ԶԼՄ-ների վրա:

Տեսանյութեր

Լրահոս