Ռուսական 23-րդ հումանիտար շարասյունը մուտք է գործել Ուկրաինա
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի 23-րդ հումանիտար շարասյունը հատել է ռուս-ուկրաինական սահմանն ու սկսել է շարժվել դեպի Դոնեցկ ու Լուգանսկ: «Դոնեցկ» և «Մատվեև Կուրգան» սահմանային անցակետերում ավարտվել են սահմանային ընթացակարգերը և բեռնատարները հաջողությամբ հատել են սահմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բեռնատարները տեղափոխում են սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ, դեղորայք, ցանելու համար նախատեսված սերմեր, ինչպես նաև շինանյութեր: Ընդհանուր առմամբ ավելի քան 120 ավտոմեքենաները Դոնբասի բնակիչների համար տեղափոխում են ավելի քան 1400 տոննա հումանիտար բեռ: