Խոդորկովսկին վերստին կարող է հայտնվել ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում. Forbes
Forbes պարբերականի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերը կարող են ընդգրկվել ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում: Պարբերականը նրանց մոտ հայտնաբերել է 2 միլիարդ դոլարի ակտիվներ:
Quadrum Global ընկերությունը ղեկավարում է Quadrum Atlantic SPC հիմնադրամը, որի ներդրողների թվում ընդգրկված են 6 Trust, որոնք էլ պատկանում են «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին բաժնետերերին:
Forbes-ի տվյալներով՝ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանում է Corbiere Trust հիմնադրամը, Պլատոն Լեբեդևին՝ Mensa Trust-ը, Վլադիմիր Դուբովին՝ Draco Trust-ն ու Dolphin Trust-ը, իսկ Միխայիլ Բրուդնոն՝ Aquarius Trust и Auriga Trust հիմնադրամները:
Այդպիսով, եթե Quadrum Global-ի ակտիվները բաժանվեն չորս գործարարների վրա, ապա նրանք վերստին կհայտնվեն 200 ամենահարուստ ռուսաստանցիների շրջանում: 2014 թվականին այդ ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ էր 450 միլիոն դոլարի կարողություն: