Քաղցկեղից հետո փոքրիկ Սելենայի կյանքը վտանգված է
4-ամյա Սելենա Սիմոնյանի մոտ այս տարվա սկզբից նկատվել են թուլություն, փորացավեր, տենդ:
Փետրվարի 26-ին Արաբկիր բժշկական կենտրոնում նրա հետազոտության արդյունքում ախտորոշվել է պարբերական հիվանդություն, ՄԵՖՎ գենի կոմպաունդ-հետերոզիգոտ մուտացիաա, ուղեկցող հիվանդությամբ՝ ուղեղիկի թումոր: Հետագա բուժզննումը երեխան անցել է Մոսկվայում՝ Բուրդենկոյի անվան կլինիկայում, ուռուցքաբան պրոֆեսոր Օլգա Ժելուդկովայի մոտ:
ՄՌՏ-հետազոտության արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է գլխի քաղցքեղ, որը պահանջել է անհապաղ վիրահատություն, երեխայի տարիքից ելնելով անհրաժեշտ է նաև հետվիրահատական քիմիթերպիա, որը պետք է իրականացվի Գերմանիայում: Չունենալով անհրաժեշտ գումար՝ Սելենայի ծնողները դիմում են բարի մարդկաց օգնությանը: Քանի որ Սելենան ծնողների հետ գտնվում է ՌԴ-ում՝ Բուրդենկոյի կլինիկայում, Հայաստանում նրա պապիկի՝ Աշոտ Խալաթյանի անունով, Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
1510026889510100 ՀՀ դրամ, 1510026889510101 ԱՄՆ դոլար,
1510026889510149 Եվրո,
1510026889510158 ՌԴ ռուբլի; SWIFT:
ARMCAM22 Փոքրիկ Սելենայի հարազատների հեռախոսահամարն է՝ +37491 70 70 35: