Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը. Բաշար Ասադ
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը, սակայն առանց երկրի ինքնիշխանության վրա ճնշման գործադրման.
«Սկզբունքորեն յուրաքանչյուր երկխոսություն դրական է: Բնականաբար, դա պետք է արվի առանց Սիրիայի ինքնիշխանության վրա ճնշում գործադրելու: Բանակցությունները պետք է հենված լինեն փոխադարձ հարգանքի վրա»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հարկադրված կլինի տարածաշրջանում իրավիճակի կարգավորման շուրջ պայմանավորվել Բաշար Ասադի հետ:
Սակայն դրանից հետո ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարեց, որ Սիրիայի գործող նախագահի հետ անկարելի է քննարկել երկրի ապագան: