Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ ինֆլյացիան նվազել է մինչև զրոյի

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ փետրվարին Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան պատմության մեջ առաջին անգամ նվազել է մինչև զրոյի: Նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ՝ գները չեն փոփոխվել: Այդ ցուցանիշը ցածր է վերլուծաբանների կանխատեսածից՝ 0.1 տոկոս:

Նման կտրուկ անկումը մեծապես կապված է վառելիքի էժանացման հետ, որը փետրվարին 16.6 տոկոսով ավելի պակաս է արժեցել, քան՝ մեկ տարի առաջ: Սննդամթերքի գները նվազել են 3.4 տոկոսով: 2015 թվականի հունվարին թագավորությունում գնաճը կազմել է 0.3 տոկոս:

Ամսվա արդյունքներով զրոյական ինֆլյացիա երբևէ չի ֆիքսվել բրիտանական վիճակագրական ծառայությունների կողմից (այդ ցուցանիշին նրանք հետևում են 1989 թվականից): Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ 1960 թվականին այդ ցուցանիշը եղել է էլ ավելի ցածր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031