Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակցությունը ցույց տվեց, որ ողջ է. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին GDS հեռուստաալիքի «20:30» վերլուծական թոք-շոուի եթերում հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն իր բողոքի ակցիայով ցույց տվեց, որ ողջ է.

«Այն, որ նրանք հավաքեցին այդքան ժողովուրդ՝ 5000-7000 մարդ, սկզբունքորեն ցույց է տալիս, որ նրանք ողջ են: Սակայն գլխավորն այն է, որ երեկ լավ երևաց մեր հասարակության աճը: Մենք մեր ժողովրդավարությամբ կզարմացնենք նաև Եվրոպային:

Տեսե՛ք, թե ինչ կուլտուրական ժողովուրդ ենք. մենք բռնություն գործած անձանց իրավունք տվեցինք անցկացնելու այդպիսի ակցիա: Իսկ նրանք նենգաբար, անհիմն, բացարձակապես անհեթեթ պատճառներով հնչեցրել են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հրաժարականի մասին կոչեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս