Ինչից և երբ է մահացել ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը
Անհետացած, ապա կախված վիճակում հայտնաբերված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազատումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է կոմիտեի պատասխանում:
Հիշեցնենք, որ Արթուր Աֆյանի անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։