ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևի նախագիծ: Դրա նախաձեռնողներն են Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա նահանգ) և Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս նահանգ):
Կոնգրեսականները համոզված են, որ ընդունվելու դեպքում օրինագիծը կարող է նպաստել Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավմանը՝ Թուրքիայի կողմից բուն փաստը և Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքները ճանաչելու և մարդկության դեմ իրականացված այդ հանցանքի դեմ միջազգային ազնիվ հետաքննություն անցկացնելու միջոցով: