Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռուս միլիարդատիրոջը հարկադրում է վաճառել Հյուսիսային ծովում գտնվող գազահանքերը

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը մտադիր է վաճառել Հյուսիսային ծովում գտնվող մոտ մեկ տասնյակ գազային հանքավայարեր: Այդ գործարքը պետք է Ֆրիդմանի վերահսկած LetterOne ընկերությանն ազատի Մեծ Բրիտանիայի կառավարության դատական հավակնություններից:

LetterOne-ը բրիտանական գազային ակտիվները մարտի 2-ին գնել է գերմանական RWE կոնցեռնից: Մեծ Բրիտանիայի էներգետիկայի ու կլիմայի փոփոխման խնդիրներով նախարարությունը հավանության չի արժանացրել այդ գործարքը և դրա համար չի տվել գրավոր թույլտվություն:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ հակառուսական պատժամիջոցները բացասաբար կազդեն Հյուսիսային ծովում ռուս գործարարի ընկերության կողմից գազային հանքավայրերի մշակման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031