Բաժիններ՝

Ուկրաինան խաղաղապահ առաքելության ծավալման հարցով պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին՝ խաղաղապահ կոնտինգենտ մտցնելու համար, որը ծավալվելու է արևելյան շրջաններում, ուր գործում է հրադադարի ռեժիմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Եվգենի Պերեբիյնիսը:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հետ խորհրդակցություններ է անցկացվելու ենթադրյալ առաքելության ծավալի մասին: ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու համար պահանջվում է, որ դա հավանության արժանանա ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամների կողմից:

Սակայն, ըստ ամենայնի, Ռուսաստանն արգելափակելու է այդ որոշումը: Պերեբիյնիսի խոսքերով՝ խաղաղապահ կոնտինգենտի ներդրման նախնական հայտն արդեն իսկ ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, և որ վերջնական հայտն ուղարկվելու է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից դա հավանության արժանացնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս