ՌԴ-ն ու Աբխազիան ստորագրել են համակարգված արտաքին քաղաքականություն վարելու մասին հուշագիր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ու Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Վյաչեսլավ Չիրիկբան բանակցությունների արդյունքներով ստորագրել են Արտաքին համակարգված քաղաքականության իրագործման մեխանիզմի մասին հուշագիրը:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային արենայում երկու երկրների համակարգված գործողությունները, և որ այդ առաջադրանքի լուծմանն է միտված այսօր ստորագրված հուշագիրը:

Լավրովի խոսքերով` Մոսկվան քաղաքական օգնություն կցուցաբերի Աբխազիային` նրա միջազգային դիրքերն ամրապնդելու համար:

Տեսանյութեր

Լրահոս