Նազարբաևը համաձայնվել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում
Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնվել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական վաղաժամ ընտրություններում:
Նազարբաևը հայտարարել է, որ ապրիլի 26-ին նախագահական ընտրություններ անցկացնելու մասին իր հրամանը հանդիսացել է ժողովրդի նախաձեռնության պատասխանը: Նազարբաևը շնորհակալություն է հայտնել այդ նախաձեռնությամբ հանդես եկածներին:
Նազարբաևը հայտարարել է, որ համաձայնվել է առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի առաջարկի նորանոր բարդ առաջադրանքներ, որոնք կանգնած են իրենց առջև: Նազարբաևի խոսքերով` իրենց երկրին սպասվում է պատմական, ճակատագրական ժամանակաշրջան: