Բաժիններ՝

Գերմանիան «Սառը պատերազմի» ավարտից ի վեր առաջին անգամ չի փորձում կրճատել իր բանակը. WSJ

Wall Street Journal-ի փոխանցմամբ` Գերմանիան «Սառը պատերազմի» ավարտից ի վեր առաջին անգամ չի փորձում կրճատել իր բանակը: Եթե 24 տարի առաջ Բունդեսվերն իր տրամադրության տակ ուներ Leopard 2 տիպի 2125 տանկ, ապա ներկայումս մարտական վիճակում է գտնվում միայն 225-ը:

Սակայն Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո գերմանացի քաղաքական գործիչները սկսել են խոսել պաշտպանական բյուջեի մեծացման մասին: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել տանկային գումարտակները, որոնք մնացել են միայն թղթի վրա:

Նրա խոսքերով` ՊՆ-ը դադարեցնելու է իր մարտունակ զինանոցը ոչնչացնելը, որպեսզի ուժեղացնի իր մարտունակությունը: 40 տանկով, որոնց ավելի վաղ պատրաստվում էին հանել գործածությունից, այժմ պատրաստվում են զրահատանկային նոր գումարտակ ձևավորել Գերմանիայի հյուսիսում:

Ընդգծվում է, որ Ուկրաինայի դեպքերի զարգացումը «բացել է շատերի աչքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս