Նոր մանրամասներ Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանություններից. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ մանրամասներ են հայտնի դարձել քննչական մարմնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 14:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ բանտի ուղղությամբ կրակոցներ են հնչել և կա տուժած: Մինչ նշված վայր կժամանեին օպերատիվ խմբերը, ժամը 14:20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ բազմաբեկորային վնասվածքներով, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 35-40 տարեկան 2 տղամարդ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: