Բաժիններ՝

Եվրոպական բանակը կօգնի տարեկան տնտեսել 120 միլիարդ եվրո. ԵՄ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական բանակի ստեղծումը կարող է օգնել ԵՄ-ին՝ տնտեսելու համար տարեկան մինչև 120 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը.

«Մենք ունենք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ պաշտպանական սեկտորի այդպիսի համագործակցության պոտենցիալը կարող է տարեկան տնտեսել 120 միլիարդ եվրո:

Եվրահանձնաժողովն ընդունում է ՆԱՏՕ-ի կենտրոնական դերը անվտանգության ու պաշտպանության հարցերի քննարկման ժամանակ: ՆԱՏՕ-ն կշարունակի գտնվել այդ քննարկումների կենտրոնում: Հարցի քննարկումը պլանավորված է հունիսին»:

Սրանից առաջ եվրոպական միասնական բանակի ստեղծման առաջարկով հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Նախորդ տարվա աշնանը Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կարող է նպաստել 60.000-անոց եվրոպական բանակի ստեղծմանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս