
Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է ստեղծել եվրոպական բանակ

Welt am Sonntag պարբերականի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կողմ է արտահայտվել եվրոպական բանակի ստեղծմանը.
«Այդ բանակը կարող է օգնել մեզ ձևավորելու ընդհանուր արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն կրել Եվրոպայի խաղաղության համար:
ԵՄ-ն այդպիսի բանակով կարող է արձագանքել իր անդամ երկրների ու հարևան երկրների սպառնալիքներին: Այդպիսով Եվրոպան Ռուսաստանին հասկացնել կտա, որ լրջորեն է վերաբերվում եվրոպական արժեքների պաշտպանությանը»:
Ընդգծվում է, որ Յունկերի առաջարկը հավանության է արժանացել գերմանացի մի շարք պատգամավորների շրջանում: