Գյումրու մանկավարժականի ռեկտորը ևս լքեց ԲՀԿ-ն. aravot.am
Aravot.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աննա Մարտիկյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից դուրս գալու դիմում է ներկայացրել Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Հայտարարության մեջ նշված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: