Բաժիններ՝

Ոստիկանությանը հայտնի է աղմկահարույց կրակոցներն արձակած և BMW-ով փախուստի դիմած անձանց ինքնությունը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք են նույն գյուղի բնակիչներ, 23-ամյա Նշան Ավետիսյանը և 25-ամյա Տրդատ Ասատրյանը: Պարզվել է, որ վերջիններս կրակոցներն արձակելուց հետո Տ. Ասատրյանին պատկանող BMW 21 CQ 001 ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալներից մեկը գյուղում հայտնի է՝ որպես շտանգիստ Արմենի տղա: Ի դեպ, Շտանգիստ Արմենը նույնպես այս օրերին գյուղից փախած է, իսկ գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե ինչքա՞ն պետք է փախնեն. «Սաղ գյուղը գիտի, որ Տրդատն ու Նշանն են էղել: Խելք ունենան, մեղայականով կներկայանան ոստիկանություն, դա կհամարվի մեղմացուցիչ հանգամանք»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս