Բաժիններ՝

ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է. Times.am

ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է, փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

«Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում նրանց հաջողվել է մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք և խախտումների քանակը Ադդրբեջանի կողմից կրկնապատկվել է:

Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում որ,Ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս