Մրցույթի հարցազրույցի փուլն ավարտվեց

Այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մրցութային հանձնաժողովն այսօր լսեց մյուս 6 հավակնորդներին: Հիշեցնենք, որ մրցույթի հարցազրույցի փուլը մեկնարկել էր երեկ:

Մրցութային հանձնաժողովն այժմ պետք է ամփոփի մրցույթի արդյունքները: Նշենք, որ բոլոր հավակնորդներին լսելուց հետո ընդմիջում հայտարարվեց, որից հետո ընթերցվեց հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի բովանդակությունը, որի արդյունքում հանձնաժողովն արձանագրել էր, թե «գնահատման արդյունքների ամփոփմանը զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերությունների ներկայացուցիչների մասնակցությունը սահմանված կարգով նախատեսված չէ: Նշված որոշումը և գնահատման արդյունքները սահմանված կարգով կհրապարակվեն»: Տեղեկացնենք, որ մրցույթին 14 հավակնորդ է մասնակցել:

Հավելենք նաև, որ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում ընդգրկվելու են հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հարցազրույցի երեք մասնակիցներ:

Տեսանյութեր

Լրահոս