ԿԺԴՀ-ում զգալիորեն կմեծացվի ռազմական բյուջեն
Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը զինծառայողներին կոչ է արել գտնվել մարտական լիովին պատրաստության մեջ: Նա այդ մասին հայտարարել է ռազմական հանձնաժողովի նիստում:
Բացի այդ, Կիմ Չեն Ինը կոչ է արել արդիականացնել զինված ուժերը, ինչի համար զգալիորեն կմեծացվի ռազմական բյուջեն: Սրանից առաջ ԿԺԴՀ-ի իշխանությունները Հարավային Կորեային սպառնացել են «ամենադժբախտ ավարտով», եթե նա միանա Փհենյանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ պատերազմին: