Բաժիններ՝

«Նորմանդական քառյակի» առաջնորդները քննարկելու են Ուկրաինայի խնդիրները. Պեսկով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդներն այսօր հեռախոսազրույցի ժամանակ կքննարկեն Ուկրաինայի խնդիրները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա մանրամասնել է, որ «նորմանդական քառյակի» առաջնորդները քննարկելու են Դեբալցովոյում տիրող իրավիճակը: Պեսկովի խոսքերով՝ դեռ խոսք չի գնում «նորմանդական քառյակի» առաջնորդների նոր հանդիպում կազմակերպելու մասին:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ Դեբալցովոյից արդեն իսկ դուրս է բերվել զինվորականների մեծ մասը. «Արդեն իսկ դուրս է բերվել զորամասերի 80 տոկոսը: Մենք ակնկալում ենք ևս երկու շարասյուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս