Բաժիններ՝

601 մլն դրամ՝ արտահանման նոր շուկաների ձեռքբերման համար

Այսօր կառավարության նիստում հաստատվեց պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ծրագրի նպատակն է արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես՝ արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելը, տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում նպաստելը, ՀՀ մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանը և ներդրումային ակտիվության բարձրացմանը նպաստելը:

«Արտահանման քաղաքականության մեջ պետք է հատուկ ուշադրություն դարձնել դիվերսիֆիկացմանը: Այսինքն՝ նոր շուկաների ձեռք բերմանը»,- կարևորեց նախարարը՝ հավելելով, որ հատկացվելու է 601 մլն դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե այդ գումարի ո՞ր մասն է այս տարի ծախսվելու և ստանալով պատասխան, թե՝ ամբողջը, տարակուսեց, թե ծրագիրը 2015-17թթ. համար է գրված:

«Այո, բայց ամեն տարի գումար դրվելու է»,- ասաց Ճշմարիտյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս