ՔԿՀ-ն՝ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակի մասին

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) առողջական վիճակը վատացել է:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ երեկ Հակոբ Հակոբյանը բողոքել է առողջական վիճակից, քրեակատարողական հիմնարկի բժիշկը զզնել է նրան, որից հետո նա ցանկացել է այլ բժշկի խորհրդատվություն ևս ստանալ:

Գ. Ղլեչյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ է հրավիրվել, Հակոբ Հակոբյանի վիճակը տարիքի համեմատ նորմալ է եղել:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Ըստ ֆինանսների նախարարության նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: 

Տեսանյութեր

Լրահոս