Բաժիններ՝

Սամսոն Գրիգորյան. «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ի՞նչ իմաստ ուներ հիմա Արտակին տանելը, շարժման համակարգողը ես եմ, ես հանգիստ փողոցով ֆռֆռում եմ»

«Բոլոր ուժային կառույցներում եղել ենք, ոչ ոք տեղեկություններ չունի Արտակից»,-168.am-իհետ զրույցում ասաց «Կասեցում» նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ խոսելով այսօր նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին:

Ինչպես տեղեկացրել ենք, Արտակ Խաչատրյանին առևանգել էին Տոլստոյի փողոցից մի 3 դիմակավոր, ավտոմատներով անձինք: Արտակն այդ ժամանակ եղել է ընկերոջ հետ, որին նույնպես տարել են:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ակտիվիստներից է, ինպես նաև, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Ս. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վարկածներ կան, ովքե՞ր կարող էին այդ առևանգումն իրականացնել: Նա պատասխանեց, որ ոչինչ չեն կարողանում հասկանալ՝ ով և ինչու պետք է դա աներ. «Ոչ մի կանխատեսում, արդեն չգիտենք՝ ինչ մտածենք: «Կասեցում» շարժման համակարգողը ես եմ, ես հանգիստ փողոցով ֆռֆռում եմ: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ հնարավոր չէ՞ անձնական խնդիրների պատճառով Արտակին առևանգեին, Ս. Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը Արտակի ընկերների հետ է խոսել, որոնք ասել են, որ Արտակը որևէ մեկ հետ անձնական խնդիր չի ունեցել:

Հարցին էլ՝ իսկ նրա կուսակացական պատկանելութունը չէ՞ր կարող որևէ նշանակություն ունենալ այս ամենի հետ, Ս.Գրիգորյանն այսպես պատասխանեց,

«Չեմ կարող ասել, իրենք ասում են՝ «Բարգավաճի» հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել: Վերջին ակցիային, որ ինքը մասնակցել է, եղել է «Կասեցումը»: Բայց «Կասեցումը» արդեն հասել է նպատակին, այնպես չէ, որ վերջնական է հասել, բայց հիմա վարչապետի կողմից կոնկրետ հստակ պատասխան ունենք, որ լուծում է լինելու: Ի՞նչ իմաստ ուներ հիմա նրան տանելը: Դա ենք ուզում հասկանանք, չենք կարողանում լոգիկա գտնենք նրան տանելու մեջ: Լավ, ասենք տարան, բայց ո՞վ տարավ: Ոչ մեկ տեղյակ չի: Հիմա էլ Ոստիկանության Կենտրոնի բաժնում իր եղբայրը առևանգման մասին դիմում է գրում»:

Նշենք նաև, որ քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ Արտակ Խաչատրյանի առևանգման հետ կապված ունեն ահազանգ, ոՈստիկանության կենտրոնական բաժինը զբաղվում է այս հարցով, նյութեր են պատրաստում, բայց ուրիշ ոչ մի տեղեկություն չկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս