Բաժիններ՝

Մարտի սկզբին Հայաստանում կբացվի «Կարֆուր»-ի առաջին հանրախանութը

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով ՀՀ ԵՏՄ անդամակցությանն ու հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների ապագային: Նա նշեց, որ հունվարի մեկից ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, սակայն  այսօրվա դրությամբ  հաշվարկներ չկան, որոնք ցույց կտային, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունը  պետք է խոչընդոտի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: «Ես տպավորություն չունեմ, որ այդ  անդամակցությունն ազդեցություն է թողել ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա: Այդ պարտավորություններով հանդերձ կան ճյուղեր, որտեղ կարելի է ՀՀ-ԵՄ մակարդակով համագործակցություն ծավալել:

Կան այնպիսի ճյուղեր, որոնք լիովին անցնում են ԵՏՄ, քանի որ հայտնվել են ՀՀ ստանձնած պարտավորությունների ցանկում, այստեղ էներգետիկայի ոլորտում համագործակցելու հնարավորւթյուններ, միգուցե  շատ չլինեն: Պարզապես հստակ պատկերացում պետք է ունենալ, թե որ ոլորտներում պետք է շարունակել»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանում «Կարֆուր» հանրախանութների ցանցի առաջին մասնաճյուղի բացմանը` նա ասաց, որ նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլին են հասնում: Դեսպանի հավաստիացմամբ` առաջին «Կարֆուր» հանրախանութը կբացվի մարտի սկզբին: Խոսելով Հայաստանում ներկրման մենաշնորհների և «Կարֆուր»-ի գործունեության համատեղելիության մասին` նա ասաց, որ «Կարֆուր»-ը միտում ունի ներկայացնել յուրահատուկ գյուղմթերքներ, դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի մթերքներ են, ինչպես հալած պանիրները, գինիները, որոնք մրցակցությունից դուրս են ու ունեն հատուկ սպառող:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս