Զոյա Թադևոսյան. «Սա կազմակերպված գործողություն էր, այսպես կոչված՝ կոլցո օպերացիա»

Բերձորում տեղի ունեցածը մեկ անգամ ևս հաստատեց ղարաբաղյան կլանի հակվածությունը. կլանը փորձում է բռնատիրական կարգեր հաստատել թե Հայաստանում, թե Ղարաբաղում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Ես այդպիսի տպավորություն եմ ստանում ոչ միայն ելնելով Բերձորում տեղի ունեցածից, այլ 2008թ., ինչու չէ նաև դրանից առաջ վերջին երկու նախագահների վարած քաղաքականությունից և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Լեռնային Ղարաբաղում: Բռնապետության հաստատման շնորհիվ նրանք ցանկանում են իրենց իշխանությունը հավերժացնել, և այդ հավերժացման ակունքներում դրված է այն փաստը, որ այս կլանը ունի բավականին լուրջ հանցագործությունների շարան, որը բացահայտելը երբեք թույլ չի տալու: Իսկ դրա բացահատման առչնությամբ ժողովրդավարական հասարակությունում հաստատ քայլեր կկատարվեն, հետևաբար՝ դրանք պետք է կանխել. կանխել սահմանադրական փոփոխությունների միջոցով, կանխել բնակչության մեջ, հասարակության լայն շրջանակներում ահուսարսափի մթնոլորտ ձևավորելով»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ հասարակության շրջանում կա տեսակետ, որ այսպիսով սեպ է խրվում Հայաստանի և Ղեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հասարակության միջև, և դրա մեջ մեղադրվում է ոչ թե ղաբարաղյան կլանը, այլ հենց հասարակությունը: «Սեպ խրողն առաջին հերթին կլանն է»:

Նրա խոսքով՝ Բերձորում սադրանք չի եղել. «Սա պարզապես կազմակերպված մի գործողություն էր, այսպես կոչված՝ կոլցո օպերացիա, որի միջոցով նրանք ցույց տվեցին, որ չի կարող որևէ մեկն իր ուզածն անել Հայաստանում, որ Ղարաբաղն այն տարածքն է, որը ղարաբաղյան կլանի սեփական տարածք է համարվում, և հայաստանցու համար այդ տարածք մուտք գործելը այդքան հեշտ չէ: Նրանք ցույց տվեցին, որ ինչպես Հայաստանում են իրենց անսահման իշխանությունը տարածել, նույնքան անսահման է նրանց իշխանությունը նաև Լեռնային Ղարաբաղում: Եվ ընդամենը հրահանգով նրանք կանգնեցրին այդ շարասյան մուտքը Լեռանին Ղարաբաղ: Սադրանք չի եղել»:

Կարդացեք նաև

Զոյա Թադևոսյանի խոսքով՝ հունվարի 31-ին Բերձորում ոստիկանների և Հիմնադիր խորհրդարանի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի կադրերում երևում է, որ Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը մոտեցել, բանակցել են նրանց հետ, դրանից հետո համաձայնել են ետ գնալ. «Հանգիստ շուռ են եկել, որ գնան: Հենց հետևից, ինչպես միշտ անում են թշնամիները, երբ այդքան ոգի չունեն, որպեսզի դիմացից հարվածեն մարդկանց, նրանք հետևից  նրանց հարվածել են, ծեծել և հեռացրել այդ տարածքից»:

«Նրանց նպատակն ահուսարսափ տարածելն էր, ցույց տալը, որ իրենք անպատժելի են, ցույց տալ, որ իրենք սանձարձակ են, հանդուգն են, որ իրենք կարող են անել այն, ինչ իրենք ուզում են անել, և դա բավականին լուրջ հոգեբանական, բարոյական պարտություն էր մեզ՝ բոլորիս համար: Մենք բոլորս շատ ընկճվեցինք, մենք բոլորս շատ ցավեցինք դրա համար: Մեզ համար դա անսպասելի էր, որ հայ մարդը կարող է այդպիսի վայրագությամբ ծեծել հայ մարդուն, կնոջը, երեխային»,- ավելացրեց նա:

Նա նշեց նաև, որ իր համար տարանջատված պայքարն ընդունելի չէ: Նրա խոսքով՝ իր համար ընդունելի չէ, երբ նման իրավիճակում բարձրացվում են ռուսամետության, արևմտամետության խնդիրներ: «Նման պարագայում մենք միշտ պետք է հիշենք հետևյալը. ես կարծում եմ՝ բարոյական քաղաքացին, բարոյական մարդը իր ընտանիքում տեղի ունեցած խառնաշփոթ, անընդունելի, անբարոյական իրավիճակն իրավունք չունի բացատրելու ուրիշի մեղքով»,- ասաց Զոյա Թադևոսյանը՝ հարց հնչեցնելով, թե որտեղ է ուրիշների մեղքը, եթե մենք չենք կարողանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս