Բաժիններ՝

Պուտինի վարկանիշը չի ենթարկվում «քաղաքական ֆիզիկայի» օրենքներին. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը, կարծես թե, չի ենթարկվում «քաղաքական ֆիզիկայի» օրենքներին: Մեկ բարել նավթի գինը նազել է մինչև 50 դոլարի, ինչը տնտեսական լուրջ խնդիրներ ու ռեցեսիա է առաջացրել Ռուսաստանում:

Սակայն դրա հետ մեկտեղ Պուտինի վարկանիշը տարօրինակ ձևով կազմում է ավելի քան 80 տոկոս: Սակայն այդ թիվը չպետք է ընդունել որպես ճշմարտություն: Փորձագետների կարծիքով՝ Պուտինի վարկանիշն արհեստական է առաջին հերթին նրա համար, որ այն գոյացել է տեղեկատվական վակուումի պայմաններում:

Կրեմլը ոչ պաշտոնապես գրաքննություն է մտցրել՝ ԶԼՄ-ներում արգելելով քննարկել կարևոր խնդիրներն ու կասկածի տակ դնել իշխանությունների կայացրած որոշումների ճշմարտացիությունը:

Եվ երկրորդ՝ Պուտինի իրականացրած քաղաքական բռնությունների պայմաններում միայն շատ համարձակ քաղաքացիներն են մարտահրավեր նետում նախագահի վարչակարգին: 80 տոկոսանոց վարկանիշը վկայում է միայն նրա մասին, որ ռուսաստանցիները վախենում են և ունակ չեն պատկերացնել Պուտինի այլընտրանք:

Երրորդ գործոնը կապված է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի վերադարձից հետո արտագաղթի մակարդակի աճի հետ: Ընդ որում՝ երկիրը լքում են լավ կրթված մասնագետները, որոնք «քվեարկում են ոտքերով»:

Պուտինի արհեստական վարկանիշի մեկ այլ գործոն է Ռուսաստանի նախագահի «դիվերսիոն» գործունեությունը: Խոսքը գնում է հանկարծակի քայլերի միջոցով հասարակությունում առկա լուրջ խնդիրներից քաղաքացիների ուշադրությունը շեղելու փորձերի մասին: Դրանցից մեկը դարձավ Ղրիմի զավթումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս