Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը Բաքու կժամանի փետրվարի 12-ին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Ռոբերտ Սեկյուտան Ադրբեջան կժամանի փետրվարի 12-ին: Այս մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում:
Ավելի վաղ Ռոբերտ Սեկյուտան հանդիսացել է ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկ հարցերով փոխօգնական, ինչպես նաև աշխատել է Տոկիոյում ու Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանատներում: Սեկյուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:
ԱՄՆ սենատն Ադրբեջանում երկրի դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը հաստատել է նախորդ տարվա դեկտեմբերին: Սեկյուտան տվյալ պաշտոնում փոխարինել է Ռիչարդ Մորնինգսթարին, ով Ադրբեջանը լքել է նախորդ տարվա ամռանը: