Բաժիններ՝

Ուկրաինայում կան ռուսական զինված ուժեր. Սթոլթենբերգ

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է Ուկրաինայում «ՆԱՏՕ-ի լեգեոնի» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը.

«Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմում է «ՆԱՏՕ-ի լեգեոնը», անհեթեթություն է: Չկա որևէ ՆԱՏՕ-ական լեգեոն: Ուկրաինայի տարածքում պատերազմում են ռուսական զինված ուժերը, և խնդիրը հենց նրանումն է, որ Ուկրաինայում կան ռուսական զինված ուժեր, և որ Ռուսաստանը սպառազինությամբ աջակցում է անջատողականներին:

Ռուսաստանը վերջին շաբաթներին անջատողականներին մատակարարել է հարյուրավոր միավոր նորագույն տեխնիկա՝ նորագույն հրթիռային համակարգեր, հրետանի, տանկեր, զրահատրանսպորտներ, էլեկտրոնային պատերազմի համակարգեր:

Մենք Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել անջատողականներին աջակցելը, դադարեցնել Ուկրաինան ապակայունացնելը և հարգել միջազգային պարտավորությունները»: Սթոլթենբերգը նաև դատապարտել է Մարիուպոլի հրետակոծումը զինյալների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս