Բաժիններ՝

Մերկելը Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Դոնբասի անջատողականների վրա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը: Այս մասին նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի կայքում.

«Կանցլերը նախագահ Պուտինի հետ զրույցի ժամանակ նրան կոչ է արել խուսափել հակամարտության հետագա էսկալացիայից, գործել Մինսկյան համաձայնագրերի շրջանակներում, ճնշում գործադրել անջատողականների վրա: Որպես Մինսկյան համաձայնագրերը ստորագրած կողմ՝ նրանք պետք է Շփման խմբի հետ նստեն բանակցային սեղանի շուրջ և պահպանեն համաձայնագիրը»:

Մերկելի խոսքերով՝ Մարիուպոլի հրետակոծումը հրադադարի համաձայնեցված ռեժիմի ակնհայտ ու չարդարացված խախտում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս