Շիա ապստամբները Եմենում գրավել են նախագահական նստավայրը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբները գրավել են նախագահական նստավայրը: Հունվարի 19-ի առավոտյան պետության ղեկավար Աբդ ալ-Ռահման Մանսուր ալ-Խադիի նստավայրի մոտ մարտեր էին սկսվել բանակային ստորաբաժանումների ու շիա ապստամբների միջև:
Ականատեսների տվյալներով՝ հակամարտող կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ ու ականանետեր: Հունվարի 17-ին շիա ապստամբներն առևանգել էին Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքին, ով պետք է պետության ղեկավարին ներկայացներ նոր Սահմանադրության նախագիծը: