«Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տարաձայնություններ չկան». Սմբատ Կարախանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրել, որին, ինչպես հայտնի է, չի մասնակցելու ոչ իշխանական ուժերի եռյակի մաս կազմող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Այս հարցի շուրջ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, ընդհուպ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի միջև տարաձայնություններ կան Եռյակում ինչ-ինչ կարգավիճակների վերաբերյալ:
Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով խորհրդաժողովին և Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հնարավոր տարաձայնություններին, ասաց.
«Բարդ բան չի կատարվում, տակտիկական, մանր, ժամանակավոր խնդիրներ են: Պարզապես ԲՀԿ առաջնորդը որոշեց այս իրավիճակում այսպիսի ձևաչափով խորհրդաժողով անցկացնել, իսկ ՀԱԿ-ը պարզապես նպատակահարմար չգտավ մասնակցել այդ միջոցառմանը: Եռյակն ունի իր ձևաչափը, ու քննարկումները դրա շրջանակում գնում են, մշտական կապն առկա է: Տարաձայնություններ ու խնդիրներ չեմ տեսնում: Սա հասարակական հավաք է լինելու»: