Բաժիններ՝

Մարգվելաշվիլին 2015 թվականը Վրաստանում հայտարարել է կանանց տարի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է կանանց հանդեպ բռնությունների անթույլատրելիության մասին և 2015 թվականը երկրում հայտարարել է կանանց տարի:

Ընդգծվում է, որ 2014 թվականի վերջին Վրաստանում գրանցվել է ընտանեկան բռնությունների իսկական ալիք: Խորհրդարանն անհապաղ ձեռնամուխ է եղել օրենսդրական փոփոխությունների կատարմանը, որոնք կոչված են պաշտպանել ընտանեկան բռնությունների զոհերին:

Մտահոգություն են հայտնել նաև իրավապաշտպանները: Մարգվելաշվիլու խոսքերով՝ զբաղվածության տեսնակյունից հենց կանայք են ավելի հեշտ հարմարվել փոփոխական պայմաններին ու փրկել իրենց ընտանիքների բարեկեցությունը:

Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ նախորդ տարեվերջի բռնությունների մասին արդեն կարելի է խոսել որպես անցյալի. «Ես պարտադիր եմ համարել 2015 թվականը կանանց տարի հայտարարելը»:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին 2015 թվականը երկրում հայտարարել է հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս