Բաժիններ՝

«Ողբերգական այս դեպքը ցնցել է ողջ հանրությանը». Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը՝ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մերձավորներին:

Ողբերգական այս դեպքը ցնցել է ողջ հանրությանն, ու յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ անասելի մեծ է մի ամբողջ ընտանիքի անդառնալի կորուստը, և վիշտն ընդհանուր է բոլորիս համար:

Անասելի ցավի և վշտի այս օրերին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին մաղթում եմ տոկունություն, իսկ հանրությանը կոչ եմ անում լինել առավելագույնս զգոն և զուսպ, քանզի յուրաքանչյուր անզգույշ խոսք առաջին հերթին ցավ է անդառնալի այս կորուստը վերապրած ընտանիքի մերձավորների համար:

Վեց ամսական փոքրիկ Սերյոժային մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Աստված պահապան քեզ, փոքրի’կ: Իսկ մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց արժանի պատիժը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս