ԱՄՆ-ը որոշել է 2015 թվականին 2 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Բայդեն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում.
«Կողմերը քննարկել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարների՝ ոչ վաղ անցյալի հանդիպումը և համաձայնվել են, որ կարևոր է հասնել Ռուսաստանի կողմից սեփական պարտավորությունների կատարմանը՝ մինսկյան պայմանավորվածությունների համապատասխան, այդ թվում նաև ռուս-ուկրաինական սահմանին ԵԱՀԿ-ի կողմից դիտարկում իրականացնելը, պատանդներին վերադարձնելը, Ուկրաինայի տարածքից օտար զորքերի ու սպառազինության դուրս բերումը»:
Բայդենը Յացենյուկին հայտնել է, որ ԱՄՆ-ը որոշել է 2015 թվականին երկու միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրել Ուկրաինային: Դրա կեսն Ուկրաինային կհատկացվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, իսկ մյուս կեսը՝ երկրորդ կիսամյակում: