Բաժիններ՝

80-ամյա Արաքսյա տատիկին ծերանոց բերելիս աղջիկը ներկայացել է որպես հարևանուհի. news.am

news.am-ը գրում է. 80-ամյա Արաքսյա Ոսկանյանը արդեն 4 տարի ապրում է Երեւանի №1 տուն-ինտերնատում: Երբ դուստրը որոշել է նրան ծերանոց բերել, խնդրել է, որ ծերանոցի աշխատողներին Արաքսյա տատիկը իրեն որպես հարեւանուհի ներկայացնի:

«Ամուսնացա, երբ 21 տարեկան էի, երեք աղջիկ, մեկ որդի ունեցա, հետո ամուսինս մահացավ: Ես աշխատում էի Մերգելյան ինստիտուտում, ու մի օր աշխատանքից տուն եկա, իմացա, որ որդիս առանց իմ իմացության վաճառել է մեր երեք սենյականոց բնակարանը: Խոսեցի իր հետ, համոզեցի, ինձ մեկ սենյականոց բնակարան գնեց, որ կարողանայի ապրել, ինքն էլ իր կնոջ եւ երկու երեխաների հետ գնաց Ռուսաստան»,- պատմում է Արաքսյա տատիկը:

Մի քանի ամիս ապրելուց հետո Արաքսյա տատիկի երեք աղջիկներից մեկը ստիպում է նրան վաճառել մեկ սենյականոց բնակարանը:

«Մի օր տանն էի, աղջիկս եկավ, ասեց, որ մյուս աղջկաս որդին իր տնից ոսկեղեն է գողացել, ասեց, որ տունս վաճառեմ եւ թոռիս գողացած ոսկեղենի գումարը տամ: Ես էլ ասեցի էդպես ո՞նց կլինի, բա ես ո՞ւր մնամ, ասեց՝ գնա տղիդ մոտ: Տենց տունս վաճառեցի, տվեցի 500 դոլար գողացած ոսկեղենի համար, իսկ մնացած գումարով մյուս աղջիկս իր տղու համար տուն առավ: Ես մենակ կարողացա տղայիս մոտ գնալու տոմս առնել, ու մեկ շաբաթից մեկնեցի Վոլգոգրադ»,- հիշում է Արաքսյա տատիկը:

Սակայն որդու մոտ էլ Արաքսյա տատիկը երկար չի մնացել, որդու վերաբերմունքը նրան ստիպել է կարճ ժամանակ անց վերադառնալ Հայաստան։ Երեւանում տարեց կնոջը երեք դուստրերից ոչ ոք չի դիմավորել, գիշերը ժամը 3-ին օդանավակայանի աշխատակիցներն են նրան տաքսի նստեցրել։

Օդանավակայանից Արաքսյա տատիկը գնացել է Նորագյուղում ապրող դստեր՝ Ռուզաննայի մոտ, որն էլ հետո ամուսնու հետ նրան բերել է ծերանոց:

«Երբ ներս մտա, զարմացավ ինձ տեսնելով, ասեց՝ մամա, էս ի՞նչ է եղել, ինչի՞ ես էսքան նիհարել: Աղջիկս երկրորդ անգամ է ամուսնացել: Մի օր նստած եմ խոհանոցում, լսում եմ, որ ամուսինն առաջարկում է ինձ ծերանոց տեղափոխել: Ու ես հայտնվեցի այստեղ»,- ասաց Արաքսյա տատին: Չորս զավակներից չստացած սերն ու ջերմությունը Արաքսյա տատը գտել է ծերանոցում։ Այստեղ նրան սպասում էր բախտակից Հայկազ պապը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս