Երկրագնդի վերջին 5 կանայք, ովքեր ծնվել են 19-րդ դարում (լուսանկարներ)
Այս 5 կանայք աշխարհի ամենատարեց մարդիկ են, ովքեր ծնվել են 1800-ականների վերջին։
Նրանք ականատես են եղել համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին, տեսել են երկու համաշխարհային պատերազմ, սառը պատերազմը, ինքնաթիռների ստեղծումը, հեռուստատեսության ստեղծումը և իհարկե՝ ինտերնետը։
Ո՞րն է նրանց երկարակեցության գաղտնիքը։ Նրանք ասում են, որ ամեն ինչ շատ պարզ է՝ հարկավոր է նորմալ քնել, վարել ակտիվ կենսակերպ, զբաղվել սպորտով և ուտել այն, ինչ դուր է գալիս։
Այս ամենին պետք է ավելացնել նաև այն, որ նրանք կանայք են. գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի երկար են ապրում՝ էստրոգեն հորմոնի շնորհիվ։
Եվ այսպես, ովքե՞ր են Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչները։
115-ամյա Սյուզաննա Մուշաթ Ջոնս՝ ԱՄՆ-ից (ծնվել է 1899թ. հուլիսի 6-ին)։
Աշխարհի ամենատարեց մարդը՝ 116-ամյա Միսաո Օկավան՝ Ճապոնիիայից (ծնվել է 1898թ. մարտի 5-ին)։
Աշխարհի երկրորդ ամենատարեց մարդը՝ 116-ամյա Գերտրուդա Վիվերը` ԱՄՆ-ից (ծնվել է 1898թ. հուլիսի 4-ին)։
Եվրոպայի ամենատարեց մարդը՝ 115-ամյա իտալուհի Էմմա Մորանոն (ծնվել է 1899թ. նոյեմբերի 29-ին)։
115-ամյա Ջերալենն Թելլին՝ ԱՄՆ-ից (ծնվել է 1899թ. մայիսի 23-ին)։
Ըստ Vicer.ru-ի