Բաժիններ՝

«Արտարժույթի արհեստական բարձրացման պահանջը ստեղծվել է խոշոր դրամաշորթների կողմից»

 Արտարժույթի հանկարծակի բարձրացումը   ոչ մի գիտական պատճառ չուներ, ինչն էլ   հանգեցրեց դրամի արժեզրկման, իսկ հետո՝  վերարժևորման: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ՄենեջմենթՄիքս» խորհրդատվական  ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը։

«Արտարժույթի  արհեստական բարձրացման պահանջը ստեղծվել է խոշոր դրամաշորթների կողմից, որոնք օգտվեցին  ռուբլու անկումից և միջազգային արտարժույթների վայրիվերումներից: Հիշեցնեմ, որ եվրոն և վրացական լարին մոտ 15%-ի չափով նույնպես վերջերս  արժեզրկվել էին:  Ճգնաժամի ազդեցությունը կարճ ժամանակահատվածում  նվազեցվելու է, և   բոլոր շահառուներն  այնուամենայնիվ  պետք է միջոցներ   ձեռնարկեն ճգնաժամի ազդեցության սահմանները նեղացնելու  և հետագա ճգնաժամը կանխելու համար»,- ասել է նա:

Րաֆֆի Սեմերջյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք ավելի ուշ կարդալ 168.am կայքում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս