«Տիգան Սարգսյանը ողբերգություն էր, պատուհաս էր, բայց միևնույն է, քանի դեռ չի փոխվել համակարգը, անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու». Գառնիկ Իսագուլյան

«Եթե խոսում ենք Հայաստանի այս տարվա ձեռքբերումների մասին, ապա անպայման պետք է նկատի ունենանք որոշակի երևույթներ, որոնք ոչ թե զուտ այս տարվա ձեռքբերումներն են, այլ դրանք գալիս են նախորդ տարիներից՝ սկսած 1994 թվականից»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ամենակարևորն այն է, որ չնայած որոշակի միջադեպերին՝ մենք անցկացրեցինք խաղաղ տարի: Երկրորդ ձեռքբերումը, Գ. Իսագուլյանի կարծիքով՝ բանակի վիճակն է, «որը տարածաշրջանում լավագույն բանակն է՝ բոլոր առումներով».

«Հաջողություն կարելի է համարել նաև այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված՝ ստատուս-քվոն մնաց անփոփոխ: Դա անչափ կարևոր է, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանվի»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի առջև դրվա ծ էր «կա՛մ-կա՛մ»-ի խնդիրը՝ գուցե նաև մեր նախորդ տարիների քաղաքականության արդյունքում, ապա անչափ դրական էր հենց Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ Հայաստանի միանալը:

Նա շատ դրական է գնահատում նաև «ընդդիմության կայացումը, նոր որակի ընդդիմության միավորումը, ինքնաբավ ոչ իշխանական ուժերի ձևավորումը», որը, ըստ նրա՝ շատ կարևոր՝ իշխանափոխության խնդիր է դրել:

Խոսելով այս տարվա ձախողումների մասին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ դրանք բազմաթիվ էին. «Այս ընթացքում մենք որևէ բան չունեցանք՝ տնտեսության զարգացում, սոցիալական վիճակի բարելավում, արտաքին պարտքի, արտագաղթի հետ կապված, գյուղացիության այսօրվա վիճակի հետ կապված, ոչ մի նոր աշխատատեղ չստեղծվեց, եթե չասենք, որ շատ-շատ աշխատատեղեր կրճատվեցին, տարեվերջին եղավ դրամի այս արժեզրկումը, որը, անհասկանալի է՝ ինչ պատճառով տեղի ունեցավ»:

Հարցին՝ այսինքն՝ կառավարության փոփոխությունը ոչ մի դրական ազդեցություն չունեցա՞վ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.
«Ես այն ժամանակ էլ էի գտնում, որ շատ լավ եղավ, որ փոխվեց: Տիգրան Սարգսյանը խայտառակություն էր, բայց պարոն Հովիկ Աբրահամյանն էլ, ունենալով աշխատանքի մեծ փորձ, շատ լավ նախաձեռնությունների կրող, միևնույն է, կյանքը ցույց տվեց, որ վարչապետի փոփոխությունը, նույնիսկ կառավարության փոփոխությունը, սոցիալ-տնտեսական խնդիրներում փոփոխություն չի կարող առաջացնել, որովհետև համակարգն ամբողջությամբ պետք է փոխել: Շատ կարևոր է, որ տեղի ունեցավ այդ վարչապետի փոփոխությունը, և փոփոխության արդյունքում բերեցին շատ ավելի գործնական մարդու, բայց ոչ մի տեղաշարժ չեղավ սոցիալ-տնտեսական կյանքում, և բոլորը հասկացան, որ վարչապետից կախված չէ իրավիճակը: Տիգան Սարգսյանը ողբերգություն էր, պատուհաս էր, բայց միևնույն է, քանի դեռ չի փոխվել համակարգը, անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու»:
Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Գ. Իսագուլյանը 2015-ից: Նա նշեց, որ իր ակնկալիքն այս տարվանից այն է, որ վերջապես ընդդիմությունն ամրապնդի իր դիրքերը և ինչքան հնարավոր է շուտ կարողանա իրականացնել իր հիմնական առաքելությունը. «Այն է՝ իշխանությունը վերադարձնի ժողովրդին»:
Հարցին՝ ակնկալում և հավանակա՞ն եք համարում 2015-ին արտահերթ ընտրությունների անցկացումը և իշխանափոխությունը, Գ. Իսագուլյանը դրական պատասխան տվեց:
Գ. Իսագուլյանը ցանկանում է, որ սա լինի ամենավատ Նոր տարին. «Բոլորի Նոր տարին շնորհավորում եմ, բոլորին մաղթում եմ առողջություն, հավատք, սեր դեպի մեր հայրենիքը, սեր միմյանց հանդեպ, և թող սա շատ լավ անցնի բոլորի ընտանիքներում, բայց սա բոլորի համար լինի ամենավատ Նոր տարին, թող հաջորդ նոր տարիներին նրանք ավելի լավ լինեն, ավելի բարեկեցիկ վիճակում լինեն, և գա այն ժամանակը, որ Նոր տարին մեր բոլորի համար համազգային մեծ տոն լինի»:
Անի Քեշիշյան

«Եթե խոսում ենք Հայաստանի այս տարվա ձեռքբերումների մասին, ապա անպայման պետք է նկատի ունենանք որոշակի երևույթներ, որոնք ոչ թե զուտ այս տարվա ձեռքբերումներն են, այլ դրանք գալիս են նախորդ տարիներից՝ սկսած 1994 թվականից»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ամենակարևորն այն է, որ չնայած որոշակի միջադեպերին՝ մենք անցկացրեցինք խաղաղ տարի: Երկրորդ ձեռքբերումը, Գ. Իսագուլյանի կարծիքով՝ բանակի վիճակն է, «որը տարածաշրջանում լավագույն բանակն է՝ բոլոր առումներով». «Հաջողություն կարելի է համարել նաև այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված՝ ստատուս-քվոն մնաց անփոփոխ: Դա անչափ կարևոր է, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանվի»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի առջև դրվա ծ էր «կա՛մ-կա՛մ»-ի խնդիրը՝ գուցե նաև մեր նախորդ տարիների քաղաքականության արդյունքում, ապա անչափ դրական էր հենց Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ Հայաստանի միանալը:

Նա շատ դրական է գնահատում նաև «ընդդիմության կայացումը, նոր որակի ընդդիմության միավորումը, ինքնաբավ ոչ իշխանական ուժերի ձևավորումը», որը, ըստ նրա՝ շատ կարևոր՝ իշխանափոխության խնդիր է դրել:

Խոսելով այս տարվա ձախողումների մասին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ դրանք բազմաթիվ էին. «Այս ընթացքում մենք որևէ բան չունեցանք՝ տնտեսության զարգացում, սոցիալական վիճակի բարելավում, արտաքին պարտքի, արտագաղթի հետ կապված, գյուղացիության այսօրվա վիճակի հետ կապված, ոչ մի նոր աշխատատեղ չստեղծվեց, եթե չասենք, որ շատ-շատ աշխատատեղեր կրճատվեցին, տարեվերջին եղավ դրամի այս արժեզրկումը, որը, անհասկանալի է՝ ինչ պատճառով տեղի ունեցավ»:

Հարցին՝ այսինքն՝ կառավարության փոփոխությունը ոչ մի դրական ազդեցություն չունեցա՞վ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Ես այն ժամանակ էլ էի գտնում, որ շատ լավ եղավ, որ փոխվեց: Տիգրան Սարգսյանը խայտառակություն էր, բայց պարոն Հովիկ Աբրահամյանն էլ, ունենալով աշխատանքի մեծ փորձ, շատ լավ նախաձեռնությունների կրող, միևնույն է, կյանքը ցույց տվեց, որ վարչապետի փոփոխությունը, նույնիսկ կառավարության փոփոխությունը, սոցիալ-տնտեսական խնդիրներում փոփոխություն չի կարող առաջացնել, որովհետև համակարգն ամբողջությամբ պետք է փոխել:

Շատ կարևոր է, որ տեղի ունեցավ այդ վարչապետի փոփոխությունը, և փոփոխության արդյունքում բերեցին շատ ավելի գործնական մարդու, բայց ոչ մի տեղաշարժ չեղավ սոցիալ-տնտեսական կյանքում, և բոլորը հասկացան, որ վարչապետից կախված չէ իրավիճակը: Տիգան Սարգսյանը ողբերգություն էր, պատուհաս էր, բայց միևնույն է, քանի դեռ չի փոխվել համակարգը, անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու»:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Գ. Իսագուլյանը 2015-ից: Նա նշեց, որ իր ակնկալիքն այս տարվանից այն է, որ վերջապես ընդդիմությունն ամրապնդի իր դիրքերը և ինչքան հնարավոր է շուտ կարողանա իրականացնել իր հիմնական առաքելությունը. «Այն է՝ իշխանությունը վերադարձնի ժողովրդին»:

Հարցին՝ ակնկալում և հավանակա՞ն եք համարում 2015-ին արտահերթ ընտրությունների անցկացումը և իշխանափոխությունը, Գ. Իսագուլյանը դրական պատասխան տվեց:
Գ. Իսագուլյանը ցանկանում է, որ սա լինի ամենավատ Նոր տարին.

«Բոլորի Նոր տարին շնորհավորում եմ, բոլորին մաղթում եմ առողջություն, հավատք, սեր դեպի մեր հայրենիքը, սեր միմյանց հանդեպ, և թող սա շատ լավ անցնի բոլորի ընտանիքներում, բայց սա բոլորի համար լինի ամենավատ Նոր տարին, թող հաջորդ նոր տարիներին նրանք ավելի լավ լինեն, ավելի բարեկեցիկ վիճակում լինեն, և գա այն ժամանակը, որ Նոր տարին մեր բոլորի համար համազգային մեծ տոն լինի»:

Տեսանյութեր

Լրահոս